Կարծես ես ճամփա եմ ընկել
Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ,
Եվ ունեմ լուսե մի ընկեր:
Նա և՜ կին է, և՜ քույր, և՜ հոգի,
Այրվում և այրում է խենթ.
Խառնվել եմ կյանքին ամենքի —
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:
Բանաստեղծը զվարթ ճամփա է ընկել, գնում է մի անծանոթ էակի մոտ, որն իրեն և կին է, և քույր նաև հոգի: Եվ այդ էակի պատճառով, բանաստեղծի կյանքը հրաշք է ու տենդ:
Ինչ որ լավ է վառվում է ու վառվում
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Արևը կյանքի հիմքն ու իմաստն է, և թող միշտ արևը վառ մնա ու բոլորին ուրախություն պարգևի: Կարծում եմ բանաստեղծությունը կյանքում պայծառ լինելու մասին է, պետք է միշտ պայծառ լինել և դրական մտքեր ունենալ, որպեսզի բոլոր դժվար ու մութ պահերին դու քո պայծառ մտքեր ունենաս, և կարողանաս հեշտությամբ այդ դժվարություններից դուրս գալ: