Рубрика: Քիմիա 9

Հալոգեններ նախագիծ

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում «հալոգեններ»,  բնութագրեք այդ տարրերը 

Այդ անունը ստացել են այն պատճառով, որ բազմաթիվ մետաղների հետ առաջացնում են մեծ գործածություն ունեցող աղեր:

 *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են   
      տարածված  բնության   մեջ, գրեք օրինակներ…

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմի կենսագործունեությունը։

*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը

Քլորի ատոմի կառուցվածքն է (17p,18n) 17e:
Յոդի ատոմի կառուցվածքն է (53p,74n) 53e:
Բրոմի ատոմի կառուցվածքն է (35p,45n) 35e:
Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9p,10n) 9e:
Աստատի ատոմային կառուցվածքն է (85p,125n)85e:

*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…

*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկություններ

Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:
Կապը երկու ատոմի միջև կովալենտային, ոչ բևեռային է:
Քլորը, բրոմը և յոդը ջրում վատ են լուծվում, ֆտորը փոխազդում է ջրի հետ:
Մոլային զանգվածի մեծացման հետ հալոգենների հալման և եռման ջերմաստիճանները բարձրանում են, մեծանում է խտությունը, ինչը պայմանավորված է  միջմոլեկուլային փոխազդեցության ուժերի մեծացման հետ։

*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Քլորի և նատրիումի հիդրօքսիդի փոխազդեցությունից ստացվում է սպիտակեցնող հեղուկ (ժավելաջուր), որը կիրառվում է կենցաղում:

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…, ի՞նչ  է   քլորակիրը…

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։ Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ: Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը անփոխարինելի է սննդի մեջ: Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը՝ սննդի սոդան: Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:
Ժավելաջուր — այն օժտված է սպիտակեցնելու հատկությամբ։ Կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։
Քլորակիր — չոր, սպիտակադեղնավուն երանգով փոշի է, քլորի ուժեղ հոտով։

*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Այո, քանի որ առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմի կենսագործունեությունը։

*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»

Ֆիզիոլոգիական լուծույթը ստացվում է նատրիումի քլորիդից և կերակրի աղից:

Оставьте комментарий