Рубрика: Պատմություն 9

Պետական կառավարման համակարգը.

Հայ Արշակունիների թագավորության շրջանում՝ 65-428 թթ., պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գարծակալությունները: Արքունի գործակալությունների ղեկավարների՝ գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, ասպետություն) միջոցով թագավորը կառավարում էր երկիրը: Հազարապետը ղեկավարում էր տնտեսական-հարկային գործը: Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100- 120 000 էր, որ կազմված էր հեելազորից և հետևակից: Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելագործները միասին կազմում էր հայոց այրուձին: Թագավորական ոստանը պաշտպանում էին սպարապետի, մաղխազի և մարդպետի գլխավորած հատուկ հեծյալ ջոկատները, որոնք հայնտի էին ոստան այրուձի անունով: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ և այլն: Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Հնում Մեծ դատավորի պաշտոնը կատարում էր արմապետը հետո՝ հայոց կաթողիկոսը:

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։

    Խորհրդային տարիներին ﬔր հանրապետության քիմիական արդյունաբերությունը բարդ համալիր էր: Այն ընդգրկում էր տասնյակ ձեռնարկություններ, որոնք թողարկում էին ﬕ քանի տասնյակ արտադրանք` սինթետիկ կաուչուկից և խեժերից, քիմիական պարարտանյութերից, ծծմբաթթվից, ավտոդողերից քիﬕական մանրաթելերից մինչև արհեստական ներկերն լաքերը, փոքրածավալ քիﬕական ռեակտիﬖերը և կենցաղային իրերը:
  • Նշել Հայաստանի Հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։

    Բարձրորակ կրաքարի (տրավերտին) խոշոր պաշարների առկայությունը (Արարատի և այլ հանքավայրեր),
    էլեկտրակայանների Սևան–Հրազդան կասկադի կառուցումը և սկզբնական շրջանում էժան էլեկտրաէներգիայի առկայությունը,
    պղնձաձուլության ընթացքում անջատվող ծծմբային գազերն ու առաջացող թափոնները,
    քիﬕական արտադրանքի ﬔծ պահանջարկը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, 
    բնական գազի ներմուծումը, որը ﬔծապես նպաստեց քիﬕական արդյունաբերության հումքային բազայի ընդլայնմանը,
    բարձրորակ քիﬕկոս կադրերի առկայությունը:
  • Թվային քարտեզի վրա նշել Հայաստանի Հանրապետության քիմիական գործարանները և դրանցում թողարկվող արտադրատեսակները։

    Երևանի «Նաիրիտ» գործարան — բնական գազի հիմքի վրա սինթետիկ կաուչուկի և այլ քիﬕականﬕացությունների արտադրություն:
    Վանաձոր — ազոտային պարարտանյութերի և ազոտական այլ ﬕացությունների  արտադրություն:
    Ալավերդի — գունավոր ﬔտալուրգիայի արտադրական թափոնների օգտագործման (ուտիլացման) համալիր:
    Երևան — քիﬕական կենցաղային իրերի արտադրություն:
    Երևան,Վաղարշապատ — պոլիﬔրային նյութերի ու պլաստմասսաների
    արտադրություն:
    Վանաձոր — սինթետիկ կորունդի ու սինթետիկ թելերի արտադրություն:
    Երևան,Եղվարդ — ավտոդողերի և ռետինատեխնիկական իրերի արտադրություն:
  • Ներկայացնել քիմաիական արդյունաբերության գործարանների կողմից առաջացող էկոլոգիական հիմնախնդիրները։

ՀՀ-ի քիﬕական արդյունաբերությունը, չունի ցրված տեղաբաշխում: Ընդհակառակը բնորոշ է արտադրության տեղաբաշխումը փոքրաթիվ կենտրոններում: ՀՀ-ի քիմիական արդյունաբերությունը, գրեթե ամբողջությամբ տեղաբաշխված է ` Երևանում, Վանաձորում և Ալավերդիում: Մեր փոքր տարածքի համար կենսական նշանակություննի այն, որ քիﬕական գործարաններն արտադրությունները լինեն էկոլոգիապես անﬖաս, չաղտոտեն շրջապատի օդը,ջուրը, հողը, չﬖասեն բուսականությունն ու կենդանական աշխարհը

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Հովհաննես Թումանյանի կենսագրությունը

Հովհաննես Թադևոսի Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին) Լոռվա Դսեղ գյուղում:
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923թվականի մարտի 23-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Տոհմ

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936), ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916):

Рубрика: Քիմիա 9

Կենդաի օրգանիզմի քիմիան

  • Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են՝ միկրոտարրեր, մակրոտարրեր և ուլտրատարրեր:

  • Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, նրա բաղադրությունը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ,

  • Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Գիտնականներն այդպես են ասում, որովհետև պիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

  • Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:

  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել օսլայի առկայությունը սննդանյութերում

    Օսլայի առկայությունը սննդանյութերում կարելի է իմանալ քայքայման ռեակցիայով:
  • Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար

Անհրաժեշտ է՝ ջուր, լույս, ջերմություն, կենսական տարրեր, պարարտանյութեր:

  • Ի՞նչ է լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉

Լուսասինթեզի բանաձևը՝ 6CO2+6H2O =C6H12O6+6O2

  • Ո՞րն է վիտամինների դերը կենդանի օրգանիզմներում:

Վիտամինները կենդանի օրգանիզմում շատ մեծ դեր ունեն, նրանք հարկավոր են օրգանիզմի աճի, կայուն զարգացման և այլ ֆունկցիաների համար։

Վիտամիներ
Նուկլեինաթթուներ

Рубрика: Պատմություն 9

Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

• Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
Միջնադարում հողատիրության ձևերը բազմազան են։ Առավել մեծ տեսակարար կշիռ ունեին պետական՝ թագավորական, և ավատական խոշոր հողային տիրույթները։ Մեծ Հայքի գերագույն տերը հայոց թագավորն էր։ Ավատատիրության խորացման թագավորական կամ պետական հողերը մասնատվում էին, ծառայող ազնվականության հողատարակցներն աճում էին։
Տրդատ մեծը հողեր շնորհեց նաև եկեղեցուն։ Դրանով եկեղեցին նույնպես դարձավ հողի սեփականատեր։ Եկեղեցուն վճարվում էր բերքի մեկ տասներորդ մասը, որը կոչվում էր տասանորդ։
Հայաստանում հորից որդուն ժառանգաբար ացնող խոշոր մասնավոր հողերը կոչվում են հայրենական կամ հայրենիք։
Թագավորները հաճախակի հողային շնորհումներ էին կատարում։ Պայմանական հողատիրության այս կարքի կալվածքները կոչվում էին պարգևականք։
Առք ու վաճառքի ենթական հողերը կոչվում էին գանձագին։

• Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն
Տրդատ Մեծը իմանալով, որ Պարթև Անակի որդին Գրիգորը քրիստոնիա է։ Նրան ձեռփակալում է և հրամայում բանտարկել Խոր Վիրապում, որտեղ նա մնում է 13 տարի։
Մի օր Տրդատը որոշում է որսի գնալ, որտեղ էլ ծանր հիվանդանում է։ Նրա քրոջը՝ Խոսրով դուխտին տեսիլք է երևացել, որ Տրդատին և նրա այդ հիվանդացած մարդկանց կարող էր բուժել Գրիգորը։ Տրդատի հրամանով նրան խոր վիրապից ազատում են Գրիգորը բոլորին բուժում է և սկսում քրիստոնեական քարոզչությունը։
Հետագայում Տրդատ Մեծի Գրիգոր Լուսավորչի ջանքերով 301թ-ին Հայաստանում, աշխարհում առաջինը, քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն։

Рубрика: Կենսաբանություն 9

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Միջավայրի կենսածին գործոններ
Ցանկացած կենդանի օրգանիզմ մեկուսացված չէ մյուս օրգանիզմների և շրջակա միջավայրի ոչ կենսածին գործոնների ազդեցություններից։ Օրգանիզմների միջև էկոլոգիական փոխհարաբերությունները, որպես կանոն, ունեն բարդ բնույթ, կախված է բազմաթիվ գործոններից և տարբեր պայմաններում տարբեր կերպ են դրսևորվում։

Կենդանի օրգանիզմի միջև փոխհարաբերությունները և փոխազդեցությունները, ինչպես նաև նրանց ազդեցությունը գոյության պայմանների վրա իրենցից ներկայացնում են կենսածին գործոնների ամբողջություն։

Փոխազդող տեսակներից յուրաքանչյուրի վիճակը նկարագրելու համար օգտագործում են պայմանական նշաններ։ «0» նշանը ցույց է տալիս չեզոք փոխազդեցություններ, երբ մեկ տեսակը մյուսի ազդեցությունից որևէ փոփոխություն չի կրում։ Եթե փոխազդեցությունները օգտակար են, օգտագործվում է «+» նշանը, իսկ մեկ տեսակի վրա մյուս տեսակի կողմից բացասական ազդեցության դեպքում ՝ «-» նշանը։ Տեսակների միջև փոխազդեցությունների մեծ բազմազանությունը կարելի է բաժանել վեց հիմնական խմբերի ՝ չեզոքություն, կոմենսալիզմ, ամենսալիզմ, մրցակցություն, սիմբիոզ, գիշատչություն:

Օրգանիզմների միջև  տեղի  ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Կենսաերկրացենոզներում օրգանիզմների միասնական կյանքը ընթանում է փոխհարաբերությունների 6 հիմնական ձևերով.

  1. փոխշահավետ
    • սիմբիոզ
    • մուտուալիզմ
  2. օգտանեյտրալ /օգտակար / (կոմենսալիզմ)
    • սննդի համար պայքար
    • տարածության համար պայքար
    • սեղանակցություն
  3. օգտավնասակար
    • գիշատչություն
    • մակաբուծություն
    • կիսամակաբուծություն
  4. փոխվնասակար
    • անտագոնիզմ
    • մրցակցություն
  5. չեզոք վնասակար
    • ամենսալիզմ
  6. նեյտրալ (նեյտրալիզմ)

Համակեցություն՝ տարբեր տեսակների (անհատների) համակեցության ձև, երբ երկու օրգանիզմներ (սիմբիոտներ) անմիջական փոխազդեցության մեջ են մանում արտաքին միջավայրի հետ և վերջինիս հետ հարաբերությունների կարգավորումը իրականացնում համատեղ ջանքերով: Տերմինն առաջարկել է գերմանացի բուսաբան Ա. դը Բարին 1879 թ. քարաքոսների համար:
Պարտավորված սիմբիոզ՝ սիմբիոզի համակեցության այն ձևն է, երբ հարաբերությունների մեջ գտնվող առանձնյակները կենսաբանորեն չեն կարող գոյատևել առանց միմյանց և պարտավորված մտնում են փոխօգտակար հարաբերությունների մեջ: Վառ օրինակներից է սնկերի և քարաքոսների միջև հարաբերությունների շղթան:

Рубрика: Քիմիա 9

Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։

Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։
A և D վիտամինների չարաշահման դեպքում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջանալ։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։ Վիտամինները բաժանվում են 2 խմբերի Ճարպալույծ և Ջրալույծ։

Ճարպալույծ վիտամիններն են`  

  • վիտամին A-ն
  • վիտամին D-ն
  • վիտամին E-ն
  • վիտամին K-ն

Ջրալույծ վիտամիններն են`  

– B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկություններ։

  • Վիտամին C-ն
  • Վիտամին PP-ն

Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումներ է առաջացնում, որոնք արտահայտվում են այս ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայություն, մազաթափություն, աճի դադար, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ։